Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030թ-ը. պետական բուհերի թիվը կդառնա 8

Պետական բուհերի թիվը մինչև 2030թ-ը կհասցվի 8-ի։ Այս մասի ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։ «Խոսքը պետական ֆինանսավորմամբ բուհերի մասին է։ Դրանց թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի, և այդտեղ պետք է պարտադիր գիտական-հետազոտական ուժեղ…

Կարդալ ավելին

Կառավարությունը սուբսիդիա տրամադրեց «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակագինը չի բարձրանա

Կառավարությունը այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու որոշում կայացրեց: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև՝ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված  ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝…

Կարդալ ավելին

Սոցիալական աշխատողների այցերն այսուհետ ավելի թանկ կնստեն պետության վրա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետները և տարածքային կենտրոնների աշխատողները շահառուների ընտանիքներ, աշխատավայրեր, հիվանդանոց կամ քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելությունների դիմաց այսուհետ պետության կողմից ավելի բարձր փոխհատուցում կստանան։ Նոր կարգի համաձայն` նրանք յուրաքանչյուր այցի դիմաց նախկին 500 դրամի փոխարեն կստանան 800 դրամ այցելության վճար։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Կառավարության որոշման մեջ…

Կարդալ ավելին

Թուրքիայի քաղաքացին Հայաստանում վթարի է ենթարկվել․ Քրեական քրոնիկոն (տեսանյութ)

Խոշոր ավտովթար է տեղի ուենցել Արագածոտնի մարզում: Հայաստանի Ներքին գործերի նախարարության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա – Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին Ուշիի ոլորանների սկզբնամասում, Թուրքիայի քաղաքացի 33-ամյա Իլկեռ Կոսենը իր վարած DAF մակնիշի բեռնատարով՝դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով տապալել էլեկտրասյունը: Գագիկ Շամշյանի հաղորդմամբ վթարի հետևանքով վարորդն ու…

Կարդալ ավելին