Բացահայտվել է հանցագործության 63 դեպք. գրանցվել է 14 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 21 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի իրացման՝ 7-ական, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 3-ական, հոգեկան ներգործության՝ 2, սպանության փորձի, մարդու առևանգման, վստահված գույքը…

Կարդալ ավելին

Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել սելավատարը. կա տուժած

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Փիլքյաս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում «Opel Astra Electric» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1987 թ.) դուրս…

Կարդալ ավելին

Նախատեսվում է կառուցել 20 ամբուլատորիա և 5 պոլիկլինիկա. դրանցից 7-ը` Արմավիրի մարզում

Մարզերում այս տարի նախատեսվում են 20 ամբուլատորիայի և 5 պոլիկլինիկայի կառուցման աշխատանքներ: Դրանցից 7-ը` Արմավիրի մարզում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ այցելել է «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ՝ ծանոթանալու նորակառույց անբուլատորիայի շենքային պայմաններին, հնարավորություններին և դիտարկելու նման ձևաչափով ամբուլատորիաներ կառուցելու հարցը: Ամբուլատորիաները կտեղակայվեն Գայ, Ջրառատ, Շենավան, Տանձուտ, Վարդանաշեն, Խանջյան, Նորապատ բնակավայրերում:…

Կարդալ ավելին

Անհայտ անձինք պոկել են Պարույր Սևակի տուն-թանգարանի մայրուղուն կից ցուցանակը

Անհայտ անձինք պոկել են Պ. Սևակի տուն-թանգարանի մայրուղուն կից ցուցանակը: Այս մասին տեղեկացանք Պարույր Սևակի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։ Ցավոք, սա վանդալիզմի առաջին դեպքը չէ, որի ականատեսն ենք (կրակահերթի դեպք էլ ենք ունեցել)։ Թանգարանը հորդորում է սեփական հայրենասիրությունն ու մշակութասիրությունը արտահայտել ոչ միայն խոսքով, այլև, գոնե երբեմն, վարքով:

Կարդալ ավելին