ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները վերադառնում են Հայաստան

Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև ասվում է, որ 16 ամերիկացի կամավոր երկու տարի կապրի Հայաստանի տարբեր մարզերում և կծառայի ի շահ հայ ժողովրդի։ Նշվում է, որ սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է 2020թ-ից ի վեր, երբ կամավորները ստիպված…

Կարդալ ավելին

Կապանում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Մարտի 14-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 10 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ…

Կարդալ ավելին

Հետևյալ հասցեներում վաղը ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին հետևյալ ջրանջատումների մասին. Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ մարտի 14-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 15-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Իսակովի պող. 2-6 շենքերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը: «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 14-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 15-ը…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին