Խոշոր հրդեհ Շիրակի փողոցում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում է եղեգնուտ։Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 2 անասնագոմի տանիքներում այրվում է կուտակած անասնակեր (մոտ 3000 հակ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ»…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է զորացրվող զինվորների հետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր  ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած  զինվորներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Հանդիպելով նաև զորացրված տղաների  ծնողներին և հարազատներին, Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։

Կարդալ ավելին

Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները մեկնում են Թբիլիսի

Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները ուսումնամարզական հավաքի են մեկնում Թբիլիսի: Սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնեն մարտի 11-25-ը: Հավաքից անմիջապես հետո մարզիկները կմեկնեն Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու մարտի 29-ից ապրիլի 2-ը կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական 2- րդ առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն…

Կարդալ ավելին

«Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի հետնամասում՝ Տիգրան Մեծ 86 հասցեին հարակից վայրում, տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:Օպերատիվորեն ժանմանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության…

Կարդալ ավելին