Հայտնի է՝ ինչից է վրա հասել Ազատ գյուղի կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի մահը

Փաստ Ինֆոյի տվյալներով պարզ են դարձել  Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։ «Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։ Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն…

Կարդալ ավելին

Հայտնի է, թե երբ կնշվի Զատիկն այս տարի

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: 2023-ին այն կնշվի ապրիլի 9-ին։ Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ…

Կարդալ ավելին

«Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների սեփականատերը պետությունից ավելի քան 406 մլն դրամ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող 3 ՍՊ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող և փաստացի սեփականատեր անձի կողմից, ընկերության տնօրենի և ընկերության 100% մասնակցի հետ ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի…

Կարդալ ավելին

Պայթյուն՝ Ներքին Բազմաբերդ գյուղում. կա 3 տուժած

Մարտի 11-ին, ժամը 09:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը տեղի է ունեցել գազաբալոնից արտահոսած գազի կուտակում և պայթյուն․…

Կարդալ ավելին