Բախվել են Երևան-Արտաշատ երթուղու ավտոբուսն ու Opel Astra-ն․ վիրավոր կա

Փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 21։00-ի սահմաններում Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցի կենտրոնական հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 65-ամյա Անդրանիկ Բ-ի վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Էդիկ Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից էդիկ Կ․-ն մարմնական վնասվածքներով…

Կարդալ ավելին

19–ամյա երիտասարդը կրակել է երևանյան ակումբներից մեկում, հետո դանակահարել է մենեջերին

Երևանյան ակումբներից մեկում 19-ամյա մի երիտասարդ ատրճանակից կրակել է, հետո վիճել է ակումբի մենեջերի հետ ու դանակահարել նրան։ NEWS.am-ը հայտնում է, որ փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Կենտրոնական բաժինը 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի»,–նշված է հաղորդագրության մեջ։ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մեկնել են հիվանդանոց։Պարզվել…

Կարդալ ավելին

Շրջափակված Արցախում 273 երեխա է ծնվել

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Մոտ 680 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:14 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։…

Կարդալ ավելին

Վանաձորում պարեկները 32-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ, թմրամիջոց և դանակներ են հայտնաբերել

Փետրվարի 24-ին, ժամը 01.00-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Անտոն Քոչինյանի հրապարակի մոտակայքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-211440» մակնիշի մի մեքենա: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, պարեկները վարորդին առաջարկել են բացել պարանոցին գցած պայուսակը, սակայն նա դիմել է փախուստի: Պարեկները հետապնդել, ձերբակալել և, «ՎԱԶ-211440»-ով հանդերձ, ոստիկանության Բազումի բաժին…

Կարդալ ավելին