Երեւան-Սեւան ճանապարհին Nissan Teana-ն բախվել է կայանված Ford Cougar-ին․ կա 6 վիրավոր. Shamshyan.com

Կոտայքի մարզում այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Սեւան ընթանալիս, բախվել է ճանապարհին կայանված Ford Cougar մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

Կարդալ ավելին

Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Գործադիրը նախատեսվում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում…

Կարդալ ավելին

Մահացած զինծառայողի գործով կալանավորվել են նրա 2 ծառայակիցները

Փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել է, որ 2023թ. հունվար-փետրվար ամիսներին մարտական դիրքում 2 իրար հաջորդող հերթապահությունների ընթացքում պայմանագրային զինծառայող, դիրքի պատասխանատու Ն.Մ.-ն եւ դիրքի ավագի օգնական Հ.Ա.-ն առաջին անգամ մարտական հերթապահության ընդգրկված առանձին զինծառայողներին, այդ թվում նաեւ` Հ.Պ.-ին, ենթարկել են ծաղրուծանակի, որոշ դեպքերում…

Կարդալ ավելին

Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com–ը։ Ըստ կայքի` ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգը ստացել է փետրվարի 24-ին` ժամը 16․50-ի սահմաններում։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ համարում հայտնաբերել են մահճակալից կախված տղամարդու դի։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա…

Կարդալ ավելին