Երեւան-Սեւան ճանապարհին Nissan Teana-ն բախվել է կայանված Ford Cougar-ին․ կա 6 վիրավոր. Shamshyan.com

Feb 25, 2023 15:02
78

Կոտայքի մարզում այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Սեւան ընթանալիս, բախվել է ճանապարհին կայանված Ford Cougar մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություն