Շրջափակված Արցախում 755 տնտեսվարող սուբյեկտ կասեցրել է գործունեությունը, մնացածը գործում են մասնակի
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջացել Արցախի տնտեսության բոլոր ոլորտներում։ Շրջափակման մեջ հայտնված Արցախում 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը), ստեղծված պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով, կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել…
