ՆԳՆ-ն արձանագրել է հերթական բացահայտումը․ ձերբակալվել են ՃՈ ծառայողներ
ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումների արդյունքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 ծառայողի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ճանապարհային ոստիկաններին կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքեր: Դեպքերի կապակցությամբ ներքին անվտանգության վարչությունից Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված նյութերի հիման վրա կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության…
