Երեկվա երկրաշարժի հետեւանքով հայերը կրկին դրսում են գիշերել․ Զարմիկ Պողիկյան
Սիրիայում երեկ՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, հայկական շենքեր չեն վնասվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։ «Հալեպահայությունը հազիվ հաղթահարել էր առաջին երկրաշարժի ահն ու սարսափը, արդեն հույս ուներ, որ կամաց-կամաց կվերադառնան իրենց բնակարանները, եւ նորից երկրաշարժ։ Գիշերը կրկին դուրս են եկել իրենց…
