Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանություններն այսօր փորձում են դատել մի զինվորականի, ով իրենց կառավարման ժամանակաշրջանի միակ հրամանատարն էր, ում ենթակայության տակ գործում էր ամենամարտունակ զորամիավորումը և իրենց կառավարման ժամանակաշրջանի միակ զ/մ հրամանատարը, ով մարտի դաշտում ջախջախել էր թշնամուն։ Այ սրա համար են փորձում դատել, մնացած տեսարանները դատարկ ու փուչ թեմաներ են։
Հայր և որդի Խաչատուրովներն մեր պետությանը հսկայական ծառայություններ մատուցած զինվորականներ են, իսկ սրանք ատում են ուժեղներին, խելոքներին, պայքարող և պետությանը ծառայող իրական մարդկանց, դրա համար էլ այ էսպիսի ողբալի վիճակի մեջ ենք…»։