«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրականացվող խուզարկությունները եւ առգրավումները անօրինական են. Արամազդ Կիվիրյան

«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրավապահներն իրականացնում են խուզարկություններ եւ առգրավումներ, ինչն անօրինական է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ խուզարկությունները սկսվել են այսօր առավոտից եւ այժմ էլ շարունակվում են. «Գտնում ենք, որ կատարվող խուզարկությունները և առգրավումներն ապօրինի են: Ավելին, ապօրինի կերպով…

Կարդալ ավելին

Աբովյանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա մտել Գագիկ Ծառուկյանի տղային պատկանող գրասենյակի տարածք․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․

Այսօր՝ փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա հարվածել Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող գրասենյակի ալյումինե էլեկտրական դռանը և հայտնվել ներսում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող…

Կարդալ ավելին

Ոստիկանները պահանջում են հավաքել վրանները

Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ ՊՆ նախկին շենքի բակում իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին, որ նախօրեին երկար բանակցություններից հետո ոստիկանները արտոնել էին վրաններ տեղադրել, հիմա պահանջում են վրանները հավաքել և հեռանալ տարածքից: Գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ քիչ անց կլինենք դեպքի վայրում: Ասպրամ Կրպեյան (ՀՀ ԱԺ պատգամավոր)

Կարդալ ավելին

Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչմանը. Արցախի ԱԳՆ

Արցախ ԱԳՆ-ն հայտարարությամբ է  հանդես եկել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ: «Արցախի Հանրապետությունն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) այսօր նշում է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդի փուլի 35-ամյակը. պայքար, որն իր մեջ մարմնավորել է ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու և զարգանալու իր…

Կարդալ ավելին