Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր աշխատանքն է սկսել շուրջ 100 անդամից կազմված ԵՄ քաղաքացիական առաքելությունը
Եվրամիությունը փետրվարի 20-ին Հայաստանում սկսում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ տարածած մամուլի հաղորդագրությունը: Հաղորդագրությունում նշվում է, որ առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության…
