80-ամյա վարորդն օղիով բարձված բեռնատարով հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշների վրա

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 80-ամյա Իաշվիլի Ջեմալին իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի համընթաց գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշին և դրանց վրայով մոտ 25 մետր առաջ ընթացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,…

Կարդալ ավելին

Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Մեր հասարակության ամենամեծ և արգահատելի ախտերից մեկը գրեթե զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալների ստախոսությունն է, իսկ էլ ավելի նողկալի է, երբ դա չի համարվում արատ կամ ախտ, այլ «լռելյայն» դիտարկվում է՝ որպես հանրայնորեն հանդուրժելի կամ ոչ դատապարտելի երևույթ։ Կյանքում պատահում է, որ այս կամ այն խոստումը կամ մտադրությունը…

Կարդալ ավելին

ՀՀ քաղաքացիություն ունեցող 10 դիմորդ անվճար կարող է սովորել Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանում. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Ռ. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության կադրային քաղաքականության շրջանակում ձեռք է բերվել 10 դիմորդի անվճար ուսումնառության համաձայնություն Ռուսաստանի Դաշնության Ի.Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի բակալավրիատում: Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչև 30…

Կարդալ ավելին

Փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի-Օհանովի խաչմերուկից մինչև Շերամի-Տիչինայի խաչմերուկ հատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի-Օհանովի  խաչմերուկից մինչև Շերամի-Տիչինայի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կարդալ ավելին