
Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը
Հոկտեմբերի 13-ին Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» մեծամասշտաբ տոնակատարությունը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ նախօրեին հյուրընկալել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, պարուսույց, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին: …