Աննկուն պահել Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին հայոց մեջ, դիմակայել ժամանակի փորձություններին, պահպանել այն, ինչը նվիրական է և սուրբ, արժեքավոր ու հարազատ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Փետրվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերից Սուրբ Էջմիածնում համախմբված 243 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։ Պատարագիչն…
