Մամուլ Page 16

Ադրբեջանը հաստատում է՝ գործողություններ են սկսվել Արցախի դեմ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ» են իրականացվում։ «Ղարաբաղում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տեղեկացված է»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորադգության մեջ։ Ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել էր.«Մեզ մոտ զանգվածային հրետանային ռմբակոծություն է»։…

Կարդալ ավելին

Սա առաջին քայլն է Արցախ մարդասիրական առաքումների անարգել անցման համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Երկու երթուղով մարդասիրական բեռի առաքումը պետք է դառնա առաջին քայլը դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական առաքումների անարգել մուտքի համար։ X–ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան: «Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ է ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է դառնա առաջին քայլը միջազգային իրավունքին և ՄԱԿ–ի Միջազգային դատարանի որոշմանը համապատասխան անվերապահ և անարգել մարդասիրական…

Կարդալ ավելին

Այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է. Արցախի ՄԻՊ

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող դիտարկվել այլընտրանք Բերձորի միջանցքին: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է՝ այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է: Բայց հեռանկարում Արցախի հայկականության պահպանումն անհնար է պատկերացնել՝ առանց Բերձորի միջանցքի լիարժեք աշխատանքի. առնվազն այն պարամետրերով, որոնք նախատեսված են 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ:   «Ակա-Ստեփանակերտ ճանապարհի միանգամյան օգտագործումը կամ զուտ հումանիտար նպատակով…

Կարդալ ավելին

Սահմանի մոտ ադրբեջանական զորքերի կուտակումները միտված են խոչընդոտելու խաղաղության ջանքերին. Միրզոյանը՝ սերբ գործընկերոջը

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման, քաղաքական երկխոսության ամրապնդման…

Կարդալ ավելին