Մամուլ Page 17

Քվեաթերթիկների 9,41% հայտնի է. ՔՊ-ն՝ 34,04%, «Ազգային առաջընթացը»՝ 18,64%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 14,09%

ԿԸՀ-ն ժամը 00.30-ի դրությամբ մշակել է քվեաթերթիկների 9,41%-ը (տվյալներ 51 ընտրատեղամասերից՝ 475-ից)։   Երեւանի ավագանու ընտրություններում ձայների 34,03%-ով առաջատարն է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7436 ձայն)։     Երկրորդ տեղում՝ 18,64 տոկոսով, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»-ն է (4072)։ Հաջորդում են «Մայր Հայաստան» դաշինքը՝ 14,09 տոկոս (3078), «Հանրապետություն»՝ 11,42 տոկոս (2495) եւ «Հանրային ձայն»՝ 10,2 տոկոս…

Կարդալ ավելին

ԿԸՀ-ի առաջին տվյալները՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Մարությանը և «Մայր Հայաստանը» առաջատար են

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել մայրաքաղաքի ընտրությունների նախնական արդյունքները։   Քվեաթերթիկների 2,28 տոկոսը մշակելուց հետո (475 ընտրատեղամասերից 14-ից) իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1773 ձայնով առաջատարն է։ Երկրորդ տեղում Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացն» է՝ 1026 ձայնով, երրորդում՝ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 727 ձայնով։ Հաջորդիվ գալիս են «Հանրապետություն» (590) և «Հանրային ձայն» (541) կուսակցությունները:

Կարդալ ավելին

Օտարերկրացի ընտրողներն ահազանգել են՝ չեն կարողանում օգտվել հայերենով գրված քվեաթերթիկից

Քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է ընտրողների՝ ծանուցում չստանալու հանգամանքով: ԿԸՀ-ում կայացած ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը՝ ներկայացնելով մինչև ժամը 14:00-ն ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։   «Բացը լրացվում է ԿԸՀ աշխատակիցների կողմից ընտրողներին տրամադրված տեղեկատվությամբ իրենց տեղամասերի համարների և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հարցը փորձում ենք կարգավորել նաև այլ…

Կարդալ ավելին

Դատախազությունը մեկից ավելի անգամ կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ ահազանգ է ստացել

Հայաստանի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ժամը 14:00-ի դրությամբ ուսումնասիրել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող 4 դեպք։ ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ասաց գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը:   «Աշխատանքային խմբի կողմից այսօր ժամը 14:00-ի դրությամբ ուսումնասիրվել է հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում…

Կարդալ ավելին