Մամուլ Page 19

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին

Մարտակերտի և Մարտունու շրջաններում հրադադարի խախտումներ են արձանագրվել, վիրավոր կա․ ՌԴ ՊՆ

Արցախում՝ Մարտակերտի և Մարտունու շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումների մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։   «Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել, Մարտակերտի շրջանում տուժածներ չկան, Մարտունու շրջանում հրաձագության հետևանքով վիրավորվել է ԼՂ զինկազմավորման մեկ զինծառայող»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։   Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը ֆրանսիացի պաշտոնյային հիշեցրել է՝ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունը ԼՂ ժողովրդին չի հասել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը կարևորել է նրա այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների բարեկամության ամրապնդման գործում ներդրման, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությանը նպաստելու համար: Նիկոլ…

Կարդալ ավելին