Կառավարությունը որոշում կընդունի ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանում նոր կենտրոն ստեղծելու մասին
ՀՀ գործադիր մարմինն այսօրվա նիստում ի թիվս մոտ չորս տասնյակ չզեկուցվող հարցերի հավանություն կտա ԱՊՀ-ի շրջանակներում «Հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրին: Նախագիծը մշակվել է Անկախ երկրների համագործակցության անդամ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների (այսուհետ ՝ ՖՀՄ) ղեկավարների խորհրդի կողմից: Համաձայնագրի հիմնավորման մեջ ասվում է. «Համաձայնագրի…
