Մամուլ Page 24

«Ուժեղացրել ենք պարեկությունը Գեղարքունիքում և Սյունիքում»․ ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը X -ում (Twitter) գրառմամբ տեղեկացրել է, որ ակտիվացնում է պարեկային գործունեությունը Գեղարքունիքում ու Սյունիքում։ «Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն ուժեղացրել է իր պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ Տեղում մեր ներկայության միջոցով նպատակ ունենք նպաստելու լարվածության թուլացմանը և իրավիճակի մասին ԵՄ-ին անաչառ զեկուցմանը»,-…

Կարդալ ավելին

Նոր ներդրումներ և զարգացման հեռանկարներ հանուն Հայաստանի

«Ուժը Հայրենյաց» կուսակցության և Միջազգային Նյարդագիտական Ակադեմիայի ներկայացուցիչները հանդիպեցին, քննարկեցին ոլորտի զարգացմանը նպաստող հարցեր։ Պատվոգրեր հանձնվեցին Միջազգային Նյարդագիտական Ակադեմիայի անդամներին։ Նելլի Հարությունյանին շնորհվեց Նյարդագիտական Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։ Հայաստանում կրթության զարգացման գործում ներդրում ունենալու և գիտնականներին ցուցաբերած աջակցության համար պատվոգրեր ստացան Նատալյա և Տիգրան Արզաքանցյանները։ Նատալյա Արզաքանցյանը նաև «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» կողմից արժանացավ…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը Դուբայ է մեկնում

Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնում են ԱԳՆ-ից։ «Նախատեսվում են հանդիպումներ ԱՄԷ գործընկերների հետ»,- նշված է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ ամերիկացի պետքարտուղարը հորդորել է Ալիևին վերաբացել Լաչինի միջանցքը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։ Հաղորդագրության մեջ նշվում է. «Սեպտեմբերի 1-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների անհանգստությունը…

Կարդալ ավելին