Մամուլ Page 28

Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ իր երկրի մոտեցումը

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։   «ՀՀ ԱԳ նախարարն իր կիպրացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները և տեղում բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները: Նախարար Միրզոյանը նշել…

Կարդալ ավելին

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակի

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի…

Կարդալ ավելին

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի հետ, ամփոփել են բանակցությունների արդյունքները․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը մի տեսակ խրված է գործերի մեջ: Ասում են, թե ԱՄՆ Պետքարտուղարության հովանու ներքո հայ-ադրբեջանական անպտուղ բանակցություններից հետո Հարությունյանը Մոսկվայում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Լին Թրեյսիին, և միասին ամփոփել են հիասթափեցնող արդյունքները: Բացի այդ, նա բոցաշունչ ելույթ է ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նա…

Կարդալ ավելին

Ստեփանակերտի հանրահավաքն Արցախի և Հայաստանի որոշ շրջանակներ ծանր են տարել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռատոնին նվիրված հանրահավաքն Արցախի եւ Հայաստանի որոշ շրջանակներ ծանր են տարել։ Այն, ըստ էության, կազմակերպել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով պաշտոնից հեռացվեց Ադրբեջանի պահանջով եւ ՀՀ իշխանությունների համաձայնությամբ։ Արցախյան աղբյուրների հաշվարկով՝ հանրահավաքին 20-25 հազար մարդ է մասնակցել: Մինչդեռ Արցախը 150 օր շրջափակված է, գազի, վառելիքի խնդիրը…

Կարդալ ավելին