Մամուլ Page 8

Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան

Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նշենք, որ ըստ կենտրոնի՝ հանրապետության տարածքում մարտի 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։

Կարդալ ավելին

ՌԴ դեսպանատան դիմաց քվեարկության համար հերթը մի քանի հարյուր մետր է ձգվում

ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը ձգվում է մի քանի հարյուր: Մարտի 11-13-ը նախօրոք ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։

Կարդալ ավելին

Ալիևն ու Իրանի նախագահը կհանդիպեն սահմանին

Ադրբեջանի և Իրանի նախագահները կայցելեն Խուդաֆերին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին։ «Հուսով եմ, որ երկու երկրների էներգետիկայի նախարարները շուտով կհանդիպեն՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։ Երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ սահմանին տեղի կունենա Խուդաֆերին և Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանների և համապատասխան ամբարտակների բացման արարողությունը»,- ասել է դիվանագետը։ Դեսպանը նշել է, որ…

Կարդալ ավելին

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը վնասվածք ստացավ, պայքարը չի շարունակի

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 109կգ քաշային կարգում մրցահարթակ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի ծանրորդ Պետրոս Պետրոսյանը։ Արմսպորտի փոխանցմամբ՝  ծանրորդը պոկում վարժության համար պատվիրել էր 165կգ, բայց, ցավոք, բարձրացնելիս վնասվածք ստացավ։ Պետրոսը դուրս մնաց պայքարից։

Կարդալ ավելին