Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ խորհրդի նիստում որոշումներ են կայացվել՝ «Հայաստան» խմբակցությունը լքած Արամ Վարդեւանյանի, Արթուր Ղազինյանի, Վահե Հակոբյանի փոխարեն այլ պատգամավորներ են ընդգրկվել միջազգային պատվիրակություններում: Եվրանեսթում Ղազինյանին կփոխարինի Էլինար Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ վեհաժողովներում Վահե Հակոբյանին՝ Աշոտ Սիմոնյանը, ՀԱՊԿ վեհաժողովում Մխիթար Զաքարյանին՝ Աղվան Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանականում Ելենա Կիրակոսյանին՝ Գեղամ Նազարյանը, ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեում…
