«Սոցիալական բևեռվածությունը գնալով խորանում է, իշխող քաղաքական ուժը ձգտում է հարուստներին ավելի հարստացնել, աղքատներին՝ աղքատացնել». տնտեսագետ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե պետությունը պետական ծառայողներին ավելի բարձր աշխատավարձ տալու հնարավորություն ունի, անշուշտ, լավ է, որ նրանց եկամուտներն աճեն, իրենց ընտանիքների սոցիալական վիճակը բարելավվի: Այդուհանդերձ, ըստ իս, այդ բարձրացումը չպետք է արվի պարտքի, պարտքային ռեսուրսների ներգրավման հաշվին, որովհետև հետագայում բյուջետային քաղաքականության տեսանկյունից խնդիրներ են առաջանում: Անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը հարյուր հազարներով, զուգահեռ դիտարկելով քաղաքացիների՝…
