Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կինոռեժիսոր, պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում, համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։ Տիգրան Քեոսայանը որպես ռեժիսոր իր կարիերան սկսել է 1992 թվականին և երկարամյա գործունեության ընթացքում նկարահանել է շուրջ 19 ֆիլմ։ Բացի ռեժիսոր աշխատելուց, Քեոսայանը նկարահանվել է նաև ֆիլմերում և աշխատել հեռուստատեսությունում։

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամանթա Փաուերի հետ (Տեսանյութ)

Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հետ։   «Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում ունեցա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդալ ավելին

Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։ «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Բայց երբ 2022-ին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը Մակրոնի մտածածն էր, նրանք փաստաթուղթ ստորագրեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ,…

Կարդալ ավելին

Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ «Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր փոխգործակցության մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել տարաձայնությունները հաղթահարելու և ամուր և…

Կարդալ ավելին