ՌԴ հատուկ ծառայությունները ԱՄՆ-ից տեղեկություն են ստացել ահաբեկչության պատրաստման մասին. ՏԱՍՍ

ՌԴ հատուկ ծառայությունները ԱՄՆ-ից տեղեկություն են ստացել ահաբեկչության պատրաստման մասին, բայց այդ տվյալները ընդհանուր բնույթ են ունեցել, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ռուսական հատուկ ծառայություններում ունեցած աղբյուրին։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էյդրիեն Ուոթսոնի՝ ռուսական կողմին պատրաստվող ահաբեկչության մասին տվյալների փոխանցման մասին հայտարարության հետ կապված՝ աղբյուրը ռուսական հատուկ ծառայությունում հաստատել է, որ «նման…

Կարդալ ավելին

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում զոհերի ու տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկությունները ճշտվում են. ՀՀ ԱԳՆ

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և տուժածների շարքում հայերի առկայության մասին տեղեկությունները ճշտվում են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կարդալ ավելին

ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպումը  կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ: Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել…

Կարդալ ավելին

Ռուսաստանում ԼԳԲՏ շարժումը ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում

Միջազգային ԼԳԲՏ շարժումը և նրա կառուցվածքային ստորաբաժանումները ներառված են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, հայտնում է Ռոսֆինմոնիտորինգ տվյալների բազան։ «Միջազգային ԼԳԲՏ սոցիալական շարժումը և դրա կառուցվածքային ստորաբաժանումները», – ասվում է ցուցակում, փոխանցում է РИА Новоти-ին:

Կարդալ ավելին