
Բրյուսելում ընթանում է ԵՄ ղեկավարների գագաթնաժողովը
Բրյուսելում մարտի 21-ին բացվում է երկօրյա գագաթնաժողով, որին մասնակցող ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն հետագա օգնությունն Ուկրաինային, ԵՄ-ի անվտանգությունն ու պաշտպանությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, գյուղատնտեսությունը, Եվրամիության ընդլայնումը, արտաքին քաղաքականությունը, միգրացիան և տնտեսությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են եվրոպական տարբեր լրատվամիջոցներ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ ԵՄ երկրների ղեկավարներին ուղղված հրավեր-նամակում միության առաջնահերթ խնդիրներից…