Category: Քաղաքականություն
4 համարի ներքո հանդես եկող կուսակցությունը խախտում է օրենքը
Կուսակցությունը, որը մասնակցում է 4 համարի ներքո (Վիկտոր Մնացականյան), խախտում է ընտրական օրենսգրքի օրենքը, ուղարկում է նամակներ Վիվասելի միջոցով և երևանցիներին խնդրում քվեարկել իրենց օգտին: Այս մասին տեղեկանում ենք «Ուժը Հայրենյաց» կուսակցությութան երկրորդ համար Նատալյա Արզաքանցյանի էջից․
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 19-ին՝ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայտնի է՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերը որ համարի ներքո են հանդես գալու
ԿԸՀ արտահերթ նիստում Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցված կուսակցություններին տրամադրվեցին համարներ, որի ներքո նրանք հանդես են գալու ընտրություններին: Ըստ այդմ՝ «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 5 «Հանրային ձայն» կուսակցություն – 1 «Արդար Հայաստան» կուսակցություն – 3 «Հայաստանի եվրոպական» կուսակցություն-6 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն-12 «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- 8 «Ազգային առաջընթաց»…
