Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 12-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարարը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Կարդալ ավելին

Ստրասբուրգում բարձրացվել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում առաջացած մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման և հումանիտար ճգնաժամի հետ կապված խնդիրները

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի այցը Ստրասբուրգ շարունակվում է։ Նախօրեին այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման խթանմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ընդունել է  Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կիրառել է ԱԹՍ․ կա երկու վիրավոր

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈն-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող. նրանցից մեկի վիճակը բավարար է, մյուսինը՝ ծանր Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Կարդալ ավելին

Բոլորը լծվել են ակադեմիական քաղաքը կյանքի կոչելու ծրագրին. հրահանգ կա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ լծվել են ակադեմիական քաղաքը կյանքի կոչելու գործին: Ըստ այդմ, Արայիկ Հարությունյանը ներքին կարգով նամակներ է ուղարկել Հայաստանում գործող բոլոր կրթական հաստատություններին, որպեսզի վերջիններս որոշ ժամանակով դադարեցնեն այժմ իրականացվող մի քանի ծրագրերը եւ զբաղվեն ակադեմիական քաղաքի աշխատանքներով:…

Կարդալ ավելին