Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գնալով աճում է․Նոր տվյալներ
Սիրիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1602-ի, վիրավորվել է 3649 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Իդլիբի, Հալեպի, Համայի, Լաթաքիայի և Տարտուսի շրջաններում։ Ինչպես գրում է SANA լրատվական գործակալությունը մեծ թվով շինություններ են ավերվել և վնասվել նաև Սիրիայի հյուսիսում ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում։
