Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 800-ը

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 800-ը

Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 812-ի, տուժել է 1449 մարդ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Սիրիայի առողջապահության նախարարությանը հղումով։

«Հալեպ, Լաթաքիա, Համա, Իդլիբ, Տարտուս նահանգներում զոհերի թիվը հասել է 812-ի, վիրավորներինը՝ 1449-ի»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր  593 զոհի և 1353 վիրավորի մասին։

Leave a Reply

Your email address will not be published.