Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3381-ի
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3381-ի։ Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր, որ փլատակների տակից ողջ-ողջ դուրս է բերվել 7840 մարդ։ Օքթայը հավելել է, որ 338 հազար մարդ տեղավորվել է հանրակացարաններում, համալսարաններում և ապաստարաններում։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել։
