Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 07։13-ին: Էպիկենտրոնը գտնվել է Անկարայից 43 կմ հեռավորության վրա, օջախը 10 կմ խորության վրա է եղել:

Այս երկրաշարժից 5 րոպե առաջ գրանցվել է ևս մեկ ցնցում` 5 մագնիտուդ հզորությամբ. այն գրանցվել է Մալաթիա արվարձանի մոտակայքում:

Leave a Reply

Your email address will not be published.