Թուրքիայի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Հաթայ նահանգի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը (AFAD), գրում է Անադոլու գործակալությունը: Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 02:29-ին Յայլադագա շրջանից 50.7 կմ հեռավորության վրա, որը գտնվում է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին՝ Միջերկրական ծովի ափերի մոտ։…

Կարդալ ավելին

Այսօրվա երկրաշարժն ամենաավերիչն է 1939-ից վեր. էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմամբ՝ այսօր վաղ առավոտյան երկրի հարավային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայի տարածքում գրանցված ամենաավերիչ տարերային աղետն է 1939 թվականից ի վեր։ «Այսօր առավոտյան 4 անց 17 րոպեին մեր երկրում տեղի ունեցավ ամենածանր տարերային աղետը 1939 թվականի Էրզինջանի երկրաշարժից հետո», – հայտարարել է Էրդողանը։ Էրզինջան (Երզնկա) քաղաքի մերձակայքում 1939 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժի…

Կարդալ ավելին

Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի, երկուշաբթի թուրքական հեռուստատեսության եթերում հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք ստացել ենք 2824 շինության ավերման տվյալներ, մեր 1014 քաղաքացի գրանցված է որպես մահացած»,- ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 912 զոհի մասին՝ նշելով, …

Կարդալ ավելին

Թուրքիան մերժել է Իլոն Մասկի օգնության առաջարկը

Թուրքական կառավարությունը մերժել է երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Starlink ցանցի տերմինալներ ուղարկելու Իլոն Մասկի առաջարկը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, կառավարությունը երախտապարտ է նման առաջարկի համար, սակայն երկիրը բավականաչափ սարքավորումներ ունի արբանյակային հաղորդակցություն ապահովելու համար։ Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ տեղակայելով 260 կգ կշռող…

Կարդալ ավելին