Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ղազախստանը մեզ մոտեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում ընդունելու առաջարկով, և մենք համաձայնեցինք, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում», – ասել է Ալիևը:

Կարդալ ավելին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը, այս մասին հայտարարել են ՀՀ կառավարությունից։   «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024…

Կարդալ ավելին

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք․ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

  Ապրիլի 20-ին` տեղական ժամանակով ժամը 22:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.55⁰ և արևելյան երկայնության 45.09⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ:   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:  …

Կարդալ ավելին