Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, բազմաթիվ քաղաքներում զանգվածային ավերածություններ են գրանցվել (լուսանկարներ)

Թուրքիայի վեց շրջանում 7,5 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Հզոր ցնցումներ են զգացվել նաև հարևան Սիրիայում։ Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6…

Կարդալ ավելին

Թուրքիան և Ադրբեջանն այս տարի 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն այս տարի 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խոսքով՝ մի շարք ծրագրեր հաջողությամբ իրականացվել են, այժմ աշխատանքներ են տարվում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ։ Զորավարժությունները տեղի կունենան ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։

Կարդալ ավելին

Երկրաշարժ Իրանում

Այսօր 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևմտյան հատվածում՝ Իրաքի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարպոլ-է-Զահաբ քաղաքից 22 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է 51,6 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 60 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կարդալ ավելին

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների։ Նա նշել է, որ Մոսկվան ՀԱՊԿ-ին չի դիմել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված օգնության խնդրանքով: «Ռուսաստանն ունի այն ամենը, ինչն իրեն պետք է հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, այն պատերազմն ավարտելու համար»: Լավրովը նշել է նաև,…

Կարդալ ավելին