ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. Լավրով

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների։

Նա նշել է, որ Մոսկվան ՀԱՊԿ-ին չի դիմել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված օգնության խնդրանքով:

«Ռուսաստանն ունի այն ամենը, ինչն իրեն պետք է հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, այն պատերազմն ավարտելու համար»:

Լավրովը նշել է նաև, որ Երևանում խորհրդաժողովում հայկական կողմը հրաժարվել է ընդունել ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանին տեղակայման ծրագիրը` նշելով, որ իրենց այդ որոշումը պետք է, եթե այդ փաստաթղթում դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Դրան բոլորը չէին, որ պատրաստ էին, քանի որ ղարաբաղյան խնդիրը տասնամյակների պատմություն ունի, նախկինում Հայաստանն էր օկուպացրել Ադրբեջանի 7 շրջանները։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական, այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի, ավելացրել է Լավրովը։

«Այն, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Եվ եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում»։

Leave a Reply

Your email address will not be published.