ՄԻՊ-ը՝ Արցախում ՀՀ քաղաքացիություն ունեցողների անձնագրերի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրի մասին

ՄԻՊ-ը՝ Արցախում ՀՀ քաղաքացիություն ունեցողների անձնագրերի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրի մասին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այն երկարաձգել կամ տրամադրել նոր անձնագիր Արցախի Հանրապետությունում և հիմք ընդունելով խնդրի կարևորությունը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով։

Բոլոր քաղաքացիներին, որոնք բախվել են բարձրացված խնդրին, խնդրում ենք դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»։

Leave a Reply

Your email address will not be published.