Իրանը թույլ չի տա, որ Սպահանի վրա հարձակումն անպատասխան մնա. Մահմուդ Աբբասզադե Մեշկինի

Իրանը թույլ չի տա, որ Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումն անպատասխան մնա, հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: «Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,-  ասել է Մեշկինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կարձագանքի Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ՝ Սպահանում…

Կարդալ ավելին

Իրանցի երիտասարդ զույգը դատապարտվել է 10,5 տարվա ազատազրկման պարելու համար Al Arabiya

Իրանցի երիտասարդ զույգը դատապարտվել է 10,5 տարվա ազատազրկման պարելու համար: Այս մասին հայտնում է արաբական Al Arabiya լրատվականը։ Ամիրին և Աստիաջին ժամկետի լրանալուց հետո երկու տարով չեն կարող օգտվել ինտերնետից և հեռանալ Իրանից։

Կարդալ ավելին

Ադրբեջանում շարունակվում են կոմանդոսների զորավարժությունները

Ադրբեջանում շարունակվում են հատուկ նշանակության ուժերի՝ օպերատիվ ստորաբաժանումների (կոմանդոսների) զորավարժությունները։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, «իրական մարտի պայմաններում կոմանդոսները կատարում են հետախույզի արահետի բացման, խոչընդոտների գծի հաղթահարման եւ այլ գործողություններ, իրականացվում են թաքստոցներից եւ բնակավայրերից դիմադրություն ցուցաբերող պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի պաշարման եւ չեզոքացման առաջադրանքներ»։

Կարդալ ավելին

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ Շիֆ

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև:Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը «Ցնցող էր տեսնել հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը։ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև: Հասարակությունն աջակցության կարիք ունի, այլ ոչ թե ատելության», –…

Կարդալ ավելին