Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ Շիֆ

Jan 31, 2023 11:22
49

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև:Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը

«Ցնցող էր տեսնել հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը։

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև: Հասարակությունն աջակցության կարիք ունի, այլ ոչ թե ատելության», – գրել է Շիֆը:

Մեկնաբանություն