Հայաստանի և Վրաստանի օրենսդիրները ստորագրել են համագործակցության փաստաթուղթ

Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների կրթության ու գիտության ոլորտը համակարգող հանձնաժողովների նախագահները ստորագրել են համագործակցության համատեղ հայտարարություն, հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Նշվել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար:

Կարդալ ավելին

551 տուժած, 144 զոհ՝ «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության հետևանքով

  «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունից տուժածները 551-ն են, հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Մարտի 30-ի 06:00-ի դրությամբ ահաբեկչությունից տուժած մարդկանց ընդհանուր թիվը 695 է, այդ թվում՝ 15 երեխա։ 695-ից 144-ը մահացել են, այդ թվում՝ 5 երեխա»,- նշված է հաղորդագրությունում Տուժածների մեծ մասը այժմ ամբուլատոր բուժում է ստանում։

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանի որոշումներն ու քայլերը ի վնաս երկրի են, բայց որոշ ժամանակ անց Հայաստանի քաղաքական դաշտը կառողջանա․ Բիստրիցկի

Երևանի անզգույշ քայլերը կարող են խորացնել հակասությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն իր ժամանակին Հայաստանում քաղաքական դաշտը կառողջանա, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է «Վալդայ» միջազգային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրեյ Բիստրիցկին։   Անդրադառնալով, մասնավորապես, հայկական բանկերի կողմից «Միր» վճարային քարտերի սպասարկման դադարեցմանը, քաղաքագետը նշել է․ «Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներն ու իրականացրած…

Կարդալ ավելին

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։   Հանդիպումն անցել է «բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։

Կարդալ ավելին