Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը (Տեսանյութ)
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը: ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը:
