Ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջազգային գանգատներից հրաժարվելու հարց քննարկվել է ու քննարկվում է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց: «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է», – ասուլիսի ժամանակ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` այս հարցը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն ու ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք…
