Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են. օրն ու վայրը դեռ հստակ չէ. Արմեն Գրիգորյան

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպելու են, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Օրի, ժամի ու տեղի մասով դեռևս հստակություն չկա։ Գրիգորյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը, որը հունվարի 4-ի պատասխանն է։ «Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, քննարկելու…

Կարդալ ավելին

Փաշինյանն անվտանգային մարտահրավերները քննարկել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, հայտնում են կաառավարությունից։ Հաղորդագրությունում նշված է. «Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են…

Կարդալ ավելին

Ըմբշամարտի ԵԱ. Կնյազ Իբոյանը և Հայկ Պապիկյանը մեկնարակում են հաղթանակով

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պայքարը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում հաղթել է լեհ մրցակցին։ Կնյազ Իբոյանը (92 կգ) մեկնարկում հաղթել է բելառուս մարզիկին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այսօր Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցեն նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 70 կգ Արման Անդրեասյանը։

Կարդալ ավելին

Եռակողմ հանդիպում․ Փաշինյանը հանդիպել է Օլաֆ Շոլցի եւ Իլհամ Ալիեւի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ», – գրել է ՀՀ վարչապետը և լուսանկար հրապարակել։

Կարդալ ավելին