Չհարձակվելու մասին վարչապետի հայտարարությանը քաղաքական անդրադարձ չի եղել. եթե լինեն դրական ազդակներ՝ քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն. ԱԳ փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի, նաև չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «Եթե լինեն համապատասխան դրական ազդակներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն»,- նշել է նա: Կոստանյանն ընդգծել է՝ Հայաստանը շարունակում է անկեղծորեն հետաքրքրված լինել հարևանների հետ…
