Տեղի են ունեցել Փաշինյան Ալիև ոչ պաշտոնական շփումներ․ քննարկվել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր. վարչապետի խոսնակ

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև․ նշել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Լուրեր»-ի այն հարցին` արդյոք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցել են։ «Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։…

Կարդալ ավելին

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որն ավանդաբար հրավիրվում է Ամանորից առաջ Վլադիմիր Պուտինի կողմից։ Հայտնում է «Ռիա Նեվոստի» գործակալությունը։ Ռուսաստանի ղեկավարը հրավիրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանից և Ուզբեկստանի առաջնորդներին ոչ թե կլոր սեղանի շուրջ բանակցությունների, այլ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի պալատական և զբոսայգիներ շրջայցի։ Պավլովսկում բոլոր հյուրերին,…

Կարդալ ավելին

Պուտինն ու Փաշինյանը շրջել են Սանկտ Պետերբուրգի պալատներում, իսկ Ալիևն ու Լուկաշենկոն հանդիպել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԱՊՀ-ի իր գործընկերների հետ այցելել է Պավլովսկի արգելոց-թանգարան։ Պուտինը հյուրերին ցույց է տվել Սանկտ Պետերբուրգի պալատները։ Միաժամանակ Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը։ Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Կարդալ ավելին

Հայաստանը կկասեցնի եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը․ Փաշինյան

ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սանկտ-Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ «Մենք շարունակում ենք դա հենց այդպես ընկալել և տնտեսական փոխգործակցությունը զարգացնել հենց այս համատեքստում՝ ձգտելով կասեցնել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն և այդ կառույցի…

Կարդալ ավելին