Ադրբեջանական կրակոցներից վնասվել է քաղաքացիական մեքենա Արցախի Ասկերանում, տուժածներ չկան. լուսանկարներ

Ադրբեջանական դիրքերից արձակած կրակոցներից վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող…

Կարդալ ավելին

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը շարունակում է Արցախի կարևորագույն ենթակառուցվածքների աշխատանքի խափանումը

172 օր առանց Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի։ 210 օր առանց Հայաստանի մատակարարվող գազի։ Այս մասին սոցցանցերի իր էջերում հիշեցրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Շարունակվող շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է Արցախի կարևորագույն ենթակառուցվածքների աշխատանքի խափանումը, որի հետևանքով խորանում է հումանիտար ճգնաժամը՝ հանգեցնելով մարդու իրավունքների լայնածավալ խախտումների»,- գրել է Ստեփանյանը:

Կարդալ ավելին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է օգոստոսի 7-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։   Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։   Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։…

Կարդալ ավելին