Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի զինված ուժերի միացյալ զորախմբի մի խումբ զինծառայողներ կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին՝ նվիրված Հեյդար Ալիևի 100-ամյակին։ Կարսում անցկացվելիք համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական ​​գործողությունների ընթացքում զորքերի համակարգումը, կատարելագործել հրամանատարությունը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԱԳ նախարարը «գերի» է ներկայացրել Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիներին ու կոչ արել նրանց ազատ արձակել

Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոյի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի հեռանկարները։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև…

Կարդալ ավելին

Ադրբեջանում երեք հոգի է պայթել ականի վրա․ երկուսը մահացել են

Յաշմայում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել, մեկը՝ վիրավորվել։ Ինչպես գրում է APA գործակալությունը, երեքն էլ եղել են քաղաքացիական անձինք։ Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել իրավապահները և հետաքննություն են իրականացնում։

Կարդալ ավելին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստով

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու փաստով։ Հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Գործը հարուցվել է ազգային ատելություն և թշնամանք հրահրելու և Ադրբեջանի պետական դրոշն անարգելու հոդվածներով։ APA գործակալությունն էլ հայտնում է, որ Արամ Նիկոլյանին ազգային և միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու համար դիմումներ են ուղարկվելու արտասահմանյան երկրներին և համապատասխան մարմիներին…

Կարդալ ավելին